Գլխավոր Իրավական Ոստիկանները բացահայտել են Նոր Արեշում կատարված կողոպուտը. Տեսահսկող սարքերը ֆիքսել էին փախչող...

Ոստիկանները բացահայտել են Նոր Արեշում կատարված կողոպուտը. Տեսահսկող սարքերը ֆիքսել էին փախչող տղամարդուն (տեսանյութ)

0
859

Հունիսի 2-ին ոստիկանության Էրեբունու բաժնում մի կին հաղորդում տվեց, որ մայիսի 31-ին, օրը ցերեկով, Նոր-Արեշի 15-րդ փողոցում ինչ-որ մեկը թիկունքից մոտեցել է իրեն, պարանոցից պոկել ոսկյա շղթան`խաչով, ու փախել:

Հաղորդում ստանալուց անմիջապես հետո քրեական հետախույզները որոնողական աշխատանքներ սկսեցին:

Կողոպուտը կատարած անձին եւ գողոնը հայտնաբերելու նպատակով, օպերատիվ հարցումներից զատ, իրավապահներն ուսումնասիրեցին դեպքի վայրին

հարակից շենքերի եւ օբյեկտների մոտ տեղադրված տեսախցիկների տեսագրությունները:

Տեսահսկող սարքերը ֆիքսել էին փախչող տղամարդուն:

Նա էր, ում նկարագրել էր տուժողը: Որոնողական աշխատանքները շարունակվեցին: Հունիսի 3-ին քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ կողոպուտը հնարավոր է կատարած լինի Երեւանի երկաթուղայինների փողոցի 38 ամյա մի բնակիչ: Նույն օրը նա կողոպուտ կատարելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Էրեբունու բաժին:

Քրեական հետախույզները չէին սխալվել: Կասկածյալը ոչ միայն խոստովանեց կատարածը, այլեւ քննչական փորձարարության ժամանակ ներկայացրեց, թե փողոցի որ հատվածում, ինչպես է կատարել կողպուտը, որ կողմ փախել:

Հանգամանքները պարզվում են:

Ձեռնարկվում են միջոցառումները գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: