Գլխավոր Լուրեր Զաքիր Հասանովը դարձյալ փախել է. Նախիջեւանի վարժանքի արձագանքը

Զաքիր Հասանովը դարձյալ փախել է. Նախիջեւանի վարժանքի արձագանքը

1296
0

lragir.am-ը գրում է.

Ռուսաստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցելու համար Մոսկվա է մեկնել Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը:

Համացանցում հայտնվել է նիստից լուսանկար՝ նիստի մասնակից նախարարների շարքը: Այբբենական կարգով հերթական անգամ միմյանց կողքին են Հայաստանն ու Ադրբեջանը, ու հերթական անգամ ֆոտոխցիկը արձանագրել է ադրբեջանցի նախարարի «փախուստը»:

Բանն այն է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարը հավաքական այդ լուսանկարներում ընդգծված հեռավորություն է պահում Հայաստանի նախարարներից: Այդ վարքագիծը ըստ երեւույթին առավել լավ կբացատրեն մասնագետ հոգեբանները, կամ այլ նեղ մասնագետներ, թեեւ ընդհանուր առմամբ բավական ակնառու է Զաքիր Հասանովի բարդույթը:

Մոսկվայում ԱՊՀ պաշտպանության նախարարների հավաքին Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների մասնակցությունը չլինելով առաջինը, ներկայում ունի իհարկե բավական հետաքրքիր համատեքստ, կապված Նախիջեւանում ադրբեջանա-թուրքական զորավարժության հետ:

Հայաստանում այն ունեցել է բավական լայն արձագանք, մասնավորապես Թուրքիայի մասնակցության առումով, թեեւ որոշակիորեն՝ տարակուսելի: Բանն այն է, որ հայկական տարբեր շրջանակներում այդ փաստը դիտարկվել է իբրեւ նորություն: Այն դեպքում, երբ Թուրքիան ռազմական իմաստով Նախիջեւանում ներկա է վաղուց, արդեն մի քանի տարի, եւ այդ փաստի մասին տարիներ առաջ խոսել էր նաեւ Հայաստանի այն ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Դա տեղի ունեցավ 2014 թվականին, երբ տարիների հանդարտությունից հետո հայ-ադրբեջանական սահմանում եղավ լարվածություն, նաեւ զոհեր: Մամուլում գրվեց դիվերսիոն ներթափանցման փորձի մասին, որն ըստ տեղեկությունների կատարել էին թուրքական հատուկ ստորաբաժանման ծառայողներ: Պաշտոնական ապացույց չեղավ, սակայն նախարար Օհանյանը հայտարարեց, որ Նախիջեւանում թուրքական զինուժի ներկայությունը նորություն չէ՝ այնտեղ գործում է համազորային բանակ, կազմված ադրբեջանական եւ թուրքական զորամիավորումներից:

Ի դեպ, հատկանշական է, որ 2014 թվականի այդ միջադեպերից հետո Նախիջեւանի սահման այցելեց այն ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժան:

Այդուհանդերձ, թեեւ Նախիջեւանում թուրքական ներկայությունը նորություն չէ, Հայաստանն անշուշտ պետք է աչալրջորեն հետեւի Ադրբեջանի ցանկացած զորաշարժի: Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նախօրեին ֆեյսբուքյան գրառումով նշել էր, որ Հայաստանը հետեւում է, պատրաստ է ցանկացած սցենարի եւ ավելի մեծամասշտաբ զորավարժություն է անցկացնում դաշնակից Ռուսաստանի հետ:

Հետաքրքիր է մամուլի քարտուղարի անդրադարձը նախարարի մոսկովյան այցի շեմին: Դա նշանակու՞մ է արդյոք, որ հայկական կողմը Մոսկվայում բարձրացրել է Նախիջեւանի ուղղությամբ զորաշարժերի հարցը:

Շարունակությունը կարդացեք աղբյուր կայքում։