Գլխավոր Քաղաքական «Իմ քայլը» խմբակցությունը դժգոհություններ է ունեցել Արտակ Զեյնալյանից, բայց դրանք հրաժարականի կոչի...

«Իմ քայլը» խմբակցությունը դժգոհություններ է ունեցել Արտակ Զեյնալյանից, բայց դրանք հրաժարականի կոչի չեն վերածվել. Լիլիթ Մակունց

0
837

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը դժգոհություններ ունեցել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի աշխատանքից, և դա քննարկել է խմբակցության նիստում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ միաժամանակ պնդելով, որ Զեյնալյանի հրաժարականի պատճառն իրենից դժգոհությունը չէ:

«Չեմ կարող ասել, որն է եղել հրաժարականի պատճառը, դա պետք է հենց պարոն Զեյնալյանին հարցնել։ Խմբակցության նիստում մտահոգություններ են հնչել հատկապես այն լայնածավալ անվտանգության ակցիայից հետո, որ տեղի է ունեցել ՀՀ քաղաքացիների կողմից (դատարանների մուտքերն արգելափակելու ակցիան/խմբ.), այդ համատեքստում հնչել էին այդ մտահոգությունները, դրանք հրաժարականի կոչի չեն վերածվել»,- ասաց Մակունցը։

Թե ում է տեսնում որպես արդարադատության նախարարի թեկնածու, Մակունցը պատասխանեց. «Անկեղծ, ես չունեմ թեկնածու այդ առումով» ։