Գլխավոր Սպորտ Ըմբիշ Հրաչյա Մարգարյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն

Ըմբիշ Հրաչյա Մարգարյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն

1061
0

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական թիմի անդամ Հրաչյա Մարգարյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իսպանիայում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ 61 կգ քաշային Հրաչյա Մարգարյանը եզրափակչում մրցեց և 11:0 հաշվով հաղթեց ուկրաինացի Օլեքսանդր Եվսիենկոյին:

Ավելի վաղ Եվրոպայի առաջնության բրոզե մեդալակիր էին դարձել 70 կգ քաշային Արման Անդրիասյանը և 79 կգ քաշային Արման Ավագյանը: