Այսօր՝ հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 07։30-ի սահմաններու Դավիթաշեն գյուղի 2-դ և 6-րդ փողոցների խաչմերուկում բախվել են Հրազդանի բնակիչ՝ 28-ամյա Սարիբեկ Հովհաննիսյանի վարած Fօrd Transit մակնիշի 483 ԼP 61 համարանիշի և Երևանի բնակիչ՝ 47-ամյա Արթուր Մանուկյանի վարած թիվ 57 երթուղին սպասարկող մարդատար Газель մակնիշի 0887 Տ համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Газель-ը կողաշրջվել է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում:
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...