Գլխավոր Լուրեր Պատահարներ Սարալանջի պողոտայում շղթայական ավտովթար է տեղի ունեցել

Սարալանջի պողոտայում շղթայական ավտովթար է տեղի ունեցել

39
0

Միացեք մեր Ֆեյսբուքյան էջին

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունիսի 10-ին, ժամը 15:21-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Սարալանջի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են ավտոմեքենաներ. առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես տեղեկացանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ բախվել են «Lexus XR» (վարորդ՝ Ի.Ա., ծնված 1979 թ.), «BYD» (վարորդ՝ Գ.Մ., ծնված 1973 թ.) և «Nissan Teana» (վարորդ՝ Գ.Շ., ծնված 1974 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Lexus XR» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Կ.Ս.-ն (ծնված 1979 թ.) ունեցել է վատ ինքնզգացողություն: Շտապօգնության աշխատակիցները վերջինիս տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն:

Փրկարարները փակել են «BYD» և «Nissan Teana» մակնիշների ավտոմեքենաների գազի բալոնների փականները և հոսանքազրկել «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան: