Գլխավոր Սպորտ Հայտնի են Forbes-ի վարկածով ամենաբարձր վարձատրվող մարզիկները

Հայտնի են Forbes-ի վարկածով ամենաբարձր վարձատրվող մարզիկները

1504
0

Tert.am-ը գրում է․

Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ, «Բարսելոնա» ակումբի հարձակվող Լիոնել Մեսսին վերջին մեկ տարում 127 մլն դոլար է աշխատել՝ դառնալով Forbes-ի վարկածով ամենաբարձր վարձատրվող մարզիկն աշխարհում:

Նշվում է, որ Forbes-ի կազմած վարկանշային աղյուսակի առաջին երեք հորիզոնականները պատմության մեջ առաջին անգամ ֆուտբոլիստներ են զբաղեցրել:

Երկրորդ տեղում է Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականի անդամ, «Յուվենտուս»-ի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն: Նա վաստակել է 109 մլն դոլար:

Երրորդ տեղում է հայտնվել ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն» ակումբի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը՝ 105 մլն դոլար ցուցանիշով:

Չորրորդ տեղում է հայտնվել մեքսիկացի բռնցքամարտիկ Սաուլ Ալվարեսը՝ 94 մլն դոլար ցուցանիշով:

Նշվում է, որ ցանկում ընդամենը մեկ կին մարզիկ է հայտնվել՝ ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը: Նա զբաղեցրել է 63-րդ տեղը՝ մոտ 30 մլն դոլար ցուցանիշով: