Տեղեկացնում ենք, որ ԵՊՀ սանիտարական մաքրության ծառայության ձեռքբերման գնումը կատարվել է մրցույթային կարգով: Կազմակերպության ընտրությունը կատարվել է ՀՀ «Գնումների մասին» օրենքով սահմանված՝ նվազագույն գնային առաջարկ ներկայացրած կազմակերպությանը նախապատվություն տալու սկզբունքով: Արդյունքում պայմանագիր է կնքվել «Կրիստալ Քլինինգ» ՍՊԸ-ի հետ, ով հրավերի՝ տեխնիկական բնութագրով նախատեսված ծառայությունների համար ներկայացրել էր նվազագույն գին և պարտավորվել էր իրականացնել շուրջ 417210 մ2 տարածքի մաքրությունը, ներառյալ 96 սանհանգույցների ամենօրյա մաքրությունը՝ օրը մի քանի անգամ: Ցանկանում ենք շեշտել, որ նշված ահռելի տարածքի մաքրության իրականացումն ապահովում են մեծ թվով աշխատակիցներ, որոնց վճարումը կատարվում է այդ 141.000.000 մլն գումարից, ինչպես նաև մաքրման համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերումը նույնպես կատարվում է սույն պայմանագրից: Ուստի, դիտարկումներ անելուց առաջ խնդրում ենք հաշվի առնել այդ՝ առաջին հայացքից Ձեր կողմից չկարևորված փաստերը:
«ԵՊՀ ռեստարտի» կեղծ հայտարարությունները, որոնք նույնպես ստացվել են Գնումների պլանը չհասկանալուց, որտեղ նշվում են գնման ձևը, քանակը՝ մեկ տողով, եթե դա տարվա կտրվածքով է, իսկ բացվածքը երևում է հաշիվ-ապրանքագրերում, որոնք կից ներկայացվում են:
«ԵՊՀ ռեստարտի» կեղծ հայտարարությունները, որը նույնպես ստացվել է Գնումների պլանը չհասկանալուց, որտեղ նշվում է գնման ձևը, քանակը՝ մեկ տողով, եթե դա տարվա կտրվածքով է, իսկ բացվածքը երևում է հաշիվ-ապրանքագրերում, որը կից ներկայացվում է: