Գլխավոր Իրավական Երևանում ԱՄՆ 3 քաղաքացի դիմել են «կարմիր բերետավորներին»՝ բողոքելով, որ իրենց հանդեպ...

Երևանում ԱՄՆ 3 քաղաքացի դիմել են «կարմիր բերետավորներին»՝ բողոքելով, որ իրենց հանդեպ զբոսայգում անառակաբարո գործողություններ են կատարել. Shamshyan.com

1217
0

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 16-ին, Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով։

Ժամը 22։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Բեյրութի փողոցում ծառայություն կատարելիս են եղել, երբ իրենց են մոտեցել մի քանի քաղաքացի և հայտնել, որ Երևանի 2800-ամյակին նվիրված այգում մի քաղաքացի անհանգստացնում է իրենց և իրենցից մեկի նկամամբ էլ կատարել է անառակաբարո գործողություններ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «կարմիր բերետները» նշված գործողությունները կատարելու կասկածանքով հայտնաբերել և Կենտրոնի ոստիկանություն են բերման ենթարկել Երևանի բնակիչ՝ 24-ամյա Վահան Խաչատրյանին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «կարմիր բերետների» օգնությանը դիմած անձինք Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիներ են։

Նրանք են՝ 17-ամյա Ք. Շ.-ն, 15-ամյա Ք. Ք.-ն և 18-ամյա Ս. Բ-ն, իսկ Ք. Շ.-ն հայտնել է, որ իր նկատմամբ է Վ. Խաչատրյանը անառակաբարո գործողություններ կատարել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: