Գլխավոր Սպորտ Հենրիխ Մխիթարյանի պսակադրությանը ներկա է եղել նաև նրա գործակալ Մինո Ռայոլան

Հենրիխ Մխիթարյանի պսակադրությանը ներկա է եղել նաև նրա գործակալ Մինո Ռայոլան

1648
0

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի պսակադրությանը ներկա է եղել նաև հայ ֆուտբոլիստի շահերը ներկայացնող, իտալացի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան։

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին տեղի ունեցած Մխիթարյանի պսակադրության արարողությունն անցկացվել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում՝ Մխիթարյանների միաբանությունում։

30-ամյա ֆուտբոլիստի ընտրյալը «Գրանդ Հոլդինգի» սեփականատերերից Միքայել Վարդանյանի դուստր Բեթի Վարդանյանն է։