ՀՀ ազգային ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրեց Վահե Գրիգորյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընտրվեց փակ գաղտնի քվեարկությամբ:
ԱԺ 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել էին 122-ը: Կողմ էր քվեարկել 99 պատգամավոր, դեմ՝ 22-ը: Մեկ քվեաթերթիկ ճանաչվել էր անվավեր:
Դեռ 6-րդ գումարման ԱԺ-ում նախորդ տարի հոկտեմբերին ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը չէր ստացել բավարար ձայներ դատավորի պաշտոնը ստանձնելու համար: 7-րդ գումարման ԱԺ-ն ՍԴ դատավորի պաշտոնում քվեարկությամբ չի ընտրել նաև նախագահի կողմից առաջադրված թեկնածու Գոռ Հովհաննիսյանին, ապա Արթուր Վաղարշյանին: Նախագահը կրկին առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը: