Գյումրիում այսօր՝ հունիսի 19-ին, մոտ մեկ ժամ հորդառատ անձրևից հետո փողոցներից մի քանիսը ջրով են ծածկվել։ Տրդատ ճարտարապետ փողոցից արված լուսանկարներում երևում է, որ կուտակված անձրևաջուրը ծածկել է փողոցում կայանված մեքենաները։
Գյումրիի բնակիչներից Գոհար Բադասյանը լուսանկարներ է հրապարակել և կից գրել. «…էս էլ մեր Սևանա լիճն է»։