Գլխավոր Սպորտ Հենրիխ Մխիթարյանը Վենետիկում կայացած հարսանիքից հետո մեկնել է Մալդիվներ

Հենրիխ Մխիթարյանը Վենետիկում կայացած հարսանիքից հետո մեկնել է Մալդիվներ

1883
0

Այս շաբաթվա ամենաքննարկվող թեման Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և գործարար Միքայել Վարդանյանի դստեր` Բեթի Վարդանյանի հարսանիքն էր: Վենետիկում կայացած հարսանիքը առանձնացավ իր շքեղությամբ ու նրբաճաշակությամբ: Այս հարսանիքի բոլոր դետալները մանրակրկիտ քննարկվեցին համացանցում:

Հարսանիքից հետո Հենրիխը կնոջ հետ մեկնել է Մալդիվներ: Այս մասին հրապարակումներ են հայտնվել Ինստագրաամում, որտեղ Մալդիվների օդանավակայանի աշխատակիցը, որը նաև Հենրիխի երկրպագուն է, լուսանկարներ է հրապարակել ֆուտբոլիստի հետ և նշել, որ լուսանկարներն արվել են հունիսի 19-ին:

Հեշթեգերում էլ նշված է, որ Հենրիխը մեկնել է Մալդիվներ՝ մեղրամսի:

Tert.am