Գլխավոր Լուրեր Պատահարներ Երևանում վթարի է ենթարկվել գեներալ-լեյտենանտի որդին (ֆոտո)

Երևանում վթարի է ենթարկվել գեներալ-լեյտենանտի որդին (ֆոտո)

1897
0

Այսօր՝ մայիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.comy– ը հաղորդում է, որ ժամը 01:30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 32-ամյա Գեորգի Ապրիամովն իր վարած Hyundai Sonata մակնիշի 01 XL 055 համարանիշի ավտոմեքենայով Հալաբյան 41 հասցեի մոտ դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի ճաղավանդակներին, այնուհետև՝ դարպասին, հետո բախվել բետոնե սյանն ու անցել վարժարանի տարածք ու բախվել հաստաբուն ծառին:

Վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

Փաստի առթիվ Ս. Ղարիբյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Վարորդը ենթարկվեց սթափության փորձաքննության և պազվել է, որ նա եղել է սթափ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովի տղան է: