Գլխավոր Լուրեր Միջազգային Թբիլիսիում ցուցարարների դեմ արցունքաբեր գազ են կիրառել (տեսանյութ)

Թբիլիսիում ցուցարարների դեմ արցունքաբեր գազ են կիրառել (տեսանյութ)

1193
0

News.am-ը գրում է.

Թբիլիսիում հատուկջոկատայինները սկսել են ցրել խորհրդարանի դիմաց հավաքված ցուցարարներին, հաղորդում է Վրաստանի առաջին ալիքը:

Իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել: Հեռուստաալիքի տեղեկություններով՝ ցուցարարները փորձում են ներխուժել խորհրդարանի շենք: Նրանք մի քանի հատուկջոկատայիններից խլել են սաղավարտներն ու վահանները:

Բացի այդ, հաղորդվում է, որ մի քանի մարդ է տուժել

Ավելի վաղ խորհրդարան է ժամանել երկրի վարչապետ Մամուկա Բախտաձեն:

Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանում սկանդալ էր ծագել առավոտյան այն բանից հետո, երբ ռուս պատգամավոր, Կոմունիստական կուսակցության անդամ Սերգեյ Գավրիլովը բացել էր Ուղղափառության Միջխորհրդարանական վեհաժողովըԼ Այն բացվել էր նախօրեին Թբիլիսիում 25 երկրներից 100 պատվիրակների մասնակցությամբ: Միեւնույն ժամանակ, այսօր ռուս պատգամավար Գավրիլովը հայտնվել է Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին, որից դիմել է միջազգային վեհաժողովի մասնակիցներին: Դա ընդդիմադիրների շրջանում զայրույթ է առաջացրել: Նրանք Գավրիլովին թույլ չեն տվել շարունակել ելույթը: «Եվրոպական Վրաստան» եւ «Միասնական ազգային շարժում» կուսակցությունների պատգամավորներն շրջափակել են ամբիոնն ու խոչընդոտել միջոցառմանը: Ընդդիմադիրների խոսքով՝ Վրաստանի իշխանությունները դավաճանություն են արել, քանի որ երկիր եւ խորհրդարան են թողել մի մարդու, որն աջակցում է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունն ու մասնակցել է 1993 թվականին Աբխազիայի վրացիների դեմ պատերազմին: Այժմ ընդդիմությունը պահանջում է խորհրդարանի ղեկավար Իրակլի Կոբախիձեի հրաժարականը: Այդ քայլը քննադատել է նաեւ «Վրացական երազանք» կուսակցությունը, այդ թվում՝ կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլին: