Գլխավոր Սպորտ Տիգրան Կիրակոսյանը եզրափակիչում հաղթեց ադրբեջանցի մարզիկին և դարձավ Եվրոպական խաղերի ոսկե մեդալակիր

Տիգրան Կիրակոսյանը եզրափակիչում հաղթեց ադրբեջանցի մարզիկին և դարձավ Եվրոպական խաղերի ոսկե մեդալակիր

0
917

VNews.am-ը գրում է.

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվում են երկրորդ Եվրոպական խաղերը:

Սամբիստ Տիգրան Կիրակոսյանը 52 կգ քաշային կարգի եզրափակիչում 4-0 հաշվով առավելության է հասել ադրբեջանցի Աղասիֆ Սամադովի նկատմամբ ու դարձել ոսկե մեդալակիր:

Կիրակոսյանն ավելի վաղ քառորդ եզրափակիչում հաղթել էր ուկրաինացի Ռոման Բրաչենկոյին, իսկ կիսաեզրափակիչում պարտության մատնել Ռուսաստանի ներկայացուցիչ Անդրեյ Կուբարկովին:

Հայ մարզիկը մայիսին հռչակվել էր նաև Եվրոպայի չեմպիոն: