Գլխավոր Դեսից-դենից Աղետից 33 տարի անց. Չեռնոբիլում անհավանական չափերի հասնող լոքո տեսակի ձուկ են...

Աղետից 33 տարի անց. Չեռնոբիլում անհավանական չափերի հասնող լոքո տեսակի ձուկ են բռնել

5187
0

newspress.am-ը գրում է.

Չեռնոբիլի ատոմակայանի պայթյունից արդեն 33 տարի է անցել, իսկ ռադիացիայի մակարդակը դեռ չի կարգավորվել: Սակայն, եթե մարդկանց մուտքն այնտեղ խիստ վտանգավոր է, կենդանիները շարունակում են ապրել, ասես ոչինչ չի էղել:

Որսորդությունն ու ձկնորսությունը Չեռնոբիլի տարածքում չեն խրախուսվում, բայց բոլորին չես հրամայի: Այստեղ կենդանական աշխարհը բազմանում է՝ սկսած ձկներից, վերջացրած խոշոր եղջերավորներով:

Կենդանիները մարդամոտ են, քանի որ երբեք չեն լսել կրակոցի ձայն:

Ընտանի կենդանիները շարունակում են ապրել իրենց տներում կամ խորդանոցներում: Նրանք սովորել են ապրել վայրի կյանքով: Շնագայլերի ու աղվեսների մեծ քանակ է դիտարկվում, որոնք խաչասերվում են տնային կենդանիների հետ:

Սակայն զարմանալին օրերս համացանցում հայտնված լոքոների չափսերն են:

Իհարկե, այս ձկները կարող են հասնել ահռելի չափերի, բայց նրանց վրա չի կարող չազդել ջրի աղտոտվածությունը:  Սակայն գիտնականները նշում են, որ կենդանիները ոչ մի անոմալիա չունեն, չնայած, որ սկսում են բազմանալ վաղ հասակում ու սատկում են շուտ: