Գլխավոր Լուրեր ՀայԹեք Թրամփը դադարեցնում է Huawei-ի տեխնոլոգիական շրջափակումը

Թրամփը դադարեցնում է Huawei-ի տեխնոլոգիական շրջափակումը

1562
0

ԱՄՆ-ն դադարեցնում է Huawei չինական հեռուստահաղորդակցական ընկերության տեխնոլոգիական արգելափակումը: Այս մասին հայտնում է DW.com-ը՝ նշելով, որ Huawei-ն հանդիսանում է բջջային ցանցերի համար սարքավորումների աշխարհի խոշորագույն մատակարարներից մեկը և մեծությամբ երկրորդը սմարթֆոնների արտադրությամբ:

«Ես համաձայնել եմ կրկին թույլատրել Huawei-ի տեխնոլոգիական ապրանքների վաճառքը»,- ասել է Թրամփը Օկակայում «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի ավարտին կայացած մամուլի ասուլիսում:

Թրամփը համապատասխան խոստում է տվել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպմանը, որը տեղի է ունեցել գագաթնաժողովի շրջանակներում: ԱՄՆ ղեկավարը նշել է, որ Huawei-ին բաղադրամասեր մատակարարող ամերիկյան ընկերությունները դժգոհ են եղել չինական կոնցեռնի հետ համագործակցության արգելքով:

Թրամփն ավելի վաղ Huawei-ն ներառել էր սև ցուցակում՝ հայտարարելով, որ այն վտանգ է ներկայացնում ԱՄՆ անվտանգության համար:

tert.am