Հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգն արդեն Կատալոնիայում է և այսօր՝ հուլիսի 5-ին, պայմանագիր կստորագրի «Բարսելոնա»-ի հետ:
«Ուրախ եմ, որ վերջապես հայտնվեցի այստեղ: Մանուկ հասակից երազել եմ «Բարսելոնա»-ում խաղալու մասին: Անհամբեր սպասում եմ, թե երբ եմ առաջին անգամ ոտք դնելու «Կամպ Նոու»:
«Բարսելոնա»-ի խաղային փիլիսոփայությունը նման է «Այաքս»-ին․ այն ինձ դուր է գալիս: Ուրախ եմ, որ խաղալու եմ Մեսսիի հետ, նա իմ կուռքն է: Միշտ հետևել եմ նրա խաղին»,- Դե Յոնգի խոսքերն է մեջբերում կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը:
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...