Գլխավոր Սպորտ Նեյմար․ Վերադառնում եմ Փարիզ, որպեսզի միանամ թիմին

Նեյմար․ Վերադառնում եմ Փարիզ, որպեսզի միանամ թիմին

901
0

Armsport.am-ը գրում է.

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը շուտով միանալու է փարիզյան թիմին և սկսելու է նախապատրաստվել 2019/20 մրցաշրջանին։

Այս մասին տեղեկացրել է անձամբ ֆուտբոլիստը․

«Վերադառնում եմ Ֆրանսիա, որպեսզի միանամ տղաներին և մարզվեմ թիմի հետ։ Ես 100% կենտոնացել եմ նոր մրցաշրջանի վրա»,- Նեյմարի խոսքը փոխանցում է Globo Esporte-ն։

Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն՝ Նեյմարը Փարիզ է վերադառնում, որպեսզի ակումբի սպորտային տնօրեն Լեոնարդոյի հետ քննարկի «Բարսելոնա» տեղափոխության հարցը։

Հիշեցնենք, որ Նեյմարը ՊՍԺ-ի նախապատրաստական մարզումների մեկնարկը բաց է թողել՝ պատճառաբանելով, որ մասնակցում է բարեգործական միջոցառումների։

Նեյմարը «Բարսելոնայից» ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականի ամռանը, տրանսֆերն արժեցել է ռեկորդային 222 մլն եվրո։ 27-ամյա ֆուտբոլիստի՝ ՊՍԺ-ի հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։

Նախորդ մրցաշրջամում Նեյմարն ակումբային մակարդակում մասնակցել է 28 հանդիպման, դարձել է 23 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։