Գլխավոր Պաշտոնական Փաշինյանը հյուրընկալել է սոցցանցի միջոցով հանդիպելու ցանկություն հայտնած 6-ամյա Մայքլ Միխանիին (ֆոտո...

Փաշինյանը հյուրընկալել է սոցցանցի միջոցով հանդիպելու ցանկություն հայտնած 6-ամյա Մայքլ Միխանիին (ֆոտո + տեսանյութ)

820
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 15-ին  հյուրընկալել է Ամերիկայում բնակվող հայազգի 6-ամյա Մայքլ Միխանիին: Այս մասին նշվում է կառավարության «Ֆեյսբուք»-յան էջում:

Փոքրիկը սոցիալական ցանցի միջոցով ցանկություն էր հայտնել հանդիպել Նիկոլ Փաշինյանին, զրուցել և լուսանկարվել նրա հետ: Մայքլը վարչապետի մոտ հյուրընկալվել էր 4-ամյա քույրիկի հետ:

Նիկոլ Փաշինյանը զրուցել է փոքրիկների հետ, ցույց տվել իր աշխատասենյակը, լուսանկարվել նրանց հետ, նվիրել հայերեն աշխարհագրական անվանումներով գլոբուս, գրիչ և գլխարկ:

Նոր տեսանյութ.