Հուլիսի 19-ին, ժամը 06.45-ին, ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ պայթյունի ձայն է լսել և տեսել, որ Սիսիան քաղաքի Կամոյի փողոցի 28 տան գոմի մոտ հարևանը մահացել է:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 06.30-ի սահմաններում, գոմից դեպի փողոց տանող մետաղյա դուռը բացելու պահին պայթել է դռան բռնակներին մետաղալարով ամրացված նռնակի պայթուցիչը, ինչի հետևանքով 1945 թ. ծնված Վիլսոն Հարությունյանը պայթյունից ստացած վնասվածքներով աստիճաններից գլորվել է դեպի գոմի բակը, որտեղ էլ մահացել է:
Նշանակվել է ԴԲՓ:
Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...