Երգչուհի Լիլուն, որը բնակություն է հաստատել Լոս Անջելեսում, կիսվել է նոր լուսանկարով։
Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, երգչուհին լուսանկար է տեղադրել երգիչ Գոռ Եփրեմյանի ու պարուհի, դերասանուհի Էլեն Հարությունյանի հետ։ Զույգի նշանադրությունը տեղի է ունեցել օրեր առաջ։ Հրապարակված լուսանկարի մեկնաբանություններում Լիլուն գրել է. «Երջանիկ լինեք»։ Նա նաեւ «սեր» հեշթեգն է օգտագործել։