Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հանրապետության տարածքում`հուլիսի 19-ի ցերեկը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավային` 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 21-ին կբարձրանա 3-4 աստիճանով։ Օդերեւութաբանների նախնական կանխատեսումներով՝ շոգի գագաթնակետը կլինի հուլիսի 21-22-ին։
Ինչպես հաղորդում են «Հայպետհիդրոմետից», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում առաջիկա գիշեր սպասվում է +22+24, վաղը ցերեկը՝ +36+38։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +28+32,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +28+32,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +19+21, ցերեկը՝ +33+35,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +28+32,
Լոռիում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +27+30,
Տավուշում գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +27+32,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +28+32,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +20+24, ցերեկը՝ +35+38,
Արարատում գիշերը՝ +20+24, ցերեկը՝ +37+38,
Արմավիրում գիշերը՝ +20+24, ցերեկը՝ +37+38,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +28+32,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +20+24, ցերեկը՝ +37+38,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +34+36,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +28+30,
Արցախում գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +32+37։