VNews.am-ը գրում է.
Ինչպես տեղեկացնում է Sport պարբերականը, «Բարսելոնայի» նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսը վերադարձել է հարազատ ակումբ:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Վալդեսը «Բարսելոնայում» կզբաղեցնի Խուվենիլ Ա-ի՝ Մ19 տարեկանների թիմի գլխավոր մարզչի պաշտոնը: Վալդեսի պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2020 թվականը:
Վալդեսը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 539 հանդիպում ու 5 անգամ նվաճել Զամորայի մրցանակը: Կատալոնական ակումբից փորձառու դարպասապահը հեռացել է 2014 թվականին: