Գլխավոր Լուրեր Երևանի Թբիլիսյան խճուղի-Զ.Քանաքեռցու փողոց խաչմերուկում երթևեկության փոփոխություն է լինելու

Երևանի Թբիլիսյան խճուղի-Զ.Քանաքեռցու փողոց խաչմերուկում երթևեկության փոփոխություն է լինելու

1709
0

Երևանի Թբիլիսյան խճուղի-Զ.Քանաքեռցու փողոց խաչմերուկում 2019թ. հուլիսի 20-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: ՀՀ Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ փոփոխությունը կատարվում է երթևեկության անվտանգության բարելավման նպատակով:

Փոփոխության արդյունքում Աբովյան քաղաքի կողմից դեպի նշված խաչմերուկ ուղղության երթևեկելի մասի վրա՝ խաչմերուկի մոտակա հատվածում, կկազմակերպվի ևս մեկ՝ 3-րդ երթևեկելի գոտի, որով երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները կարող են ձախ շրջադարձով երթևեկել դեպի Զ.Քանաքեռցու փողոց կամ կատարել հետադարձ՝ չխոչընդոտելով ուղիղ՝ Թբիլիսյան խճուղով դեպի Ազատության պողոտա երթևեկող տրանսպորտային միջոցներին: