Գլխավոր Սպորտ Զիդանը՝ Պոգբայի հնարավոր տրանսֆերի մասին

Զիդանը՝ Պոգբայի հնարավոր տրանսֆերի մասին

751
0

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի հնարավոր տրանսֆերի մասին։

«Մինչեւ օգոստոսի 31-ը դեռ շատ բան կարող է տեղի ունենալ, բայց մանրամասների մասին չեմ կարող խոսել։ Մենք գիտենք, թե ինչ են ցանկանում եւ ունենք ծրագիր։ Սա պատասխան է նաեւ Պոգբայի հնարավոր տրանսֆերի մասին հարցերին»,- Զիդանի խոսքը մեջբերում է AS-ը։

«Մանչեսթեր Յունայթեդը» 26-ամյա ֆուտբոլիստի համար ակնկալում է 150-200 միլիոն եվրո։

Անգլիայի անցած առաջնությունում Պոգբան մասնակցել է 35 գոլ, խփել 13 գոլ, Չեմպիոնների լիգայի 9 խաղում խփել է 1 գոլ։

Պոգբայի պայմանագիրն անգլիական թիմի հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականը։ Transfermarkt-ը նրա տրանսֆերը գնահատում է 100 միլիոն եվրո։