Լոնդոնի «Արսենալ»-ը պաշտոնապես հայտարարել է ֆրանսիական «Լիլ»-ի հարձակվող Նիկոլա Պեպեի հետ պայմանագիր ստորագրելու մասին: Ֆուտբոլիստը դարձել է ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը:
Պեպեն «զինագործների» կազմում հանդես կգա 19 համարի խաղաշապիկով:
«Բարձրակարգ վինգերի հետ պայմանագիր կնքելը մեր հիմնական աշխատանքներից էր այս տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Ուրախ եմ Պեպեին թիմում տեսնելու համար: Նա գոլեր կբերի մեր թիմի համար և ուժ կհաղորդի մեզ»,- ասել է թիմի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին:
Պեպեի տրանսֆերը գնահատվել է 80 մլն եվրո:
Մինչ այս «Արսենալ»-ի ամենաթանկարժեք տրանսֆերը գնահատվել է 64 մլն եվրո, որը վճարվել է թիմի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգին ձեռք բերելու համար:
https://www.facebook.com/Arsenal/videos/654328795070256/
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...