Գլխավոր Սպորտ Ռեալը համաձայնության է հասել Այաքսի կիսապաշտպանի հետ․ Marca

Ռեալը համաձայնության է հասել Այաքսի կիսապաշտպանի հետ․ Marca

1194
0

azat.tv-ը գրում է.

Մադրիդի «Ռեալ»-ն անձնական պայմանագրի հարցում համաձայնության է հասել «Այաքս»-ի երիտասարդ կիսապաշտպան Դոնի վան դե Բեկի հետ: Այս մասին հաղորդում է Marca-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «արքայական» ակումբին մնում է պայմանավորվել ամստերդամյան ակումբի հետ, ու գործարքը կարելի է համարել կայացել:

Նշվում է, որ հոլանդական կողմը պատրաստ է խաղացողին բաց թողնել ոչ պակաս, քան 70 մլն եվրոյի դիմաց:

««Ռեալ»-ը հետաքրքրված է իմ ծառայություններով ու իրադարձությունները շատ արագ են զարգանում»,- իսպանական լրատվամիջոցի լուրը հաստատել է անձամբ Վան դե Բեկը:

2018/19 մրցաշրջանում 22-ամյա կիսապաշտպանն անցկացրել է Հոլանդիայի առաջնության 34 հանդիպում՝ հեղինակելով 9 գոլ և 10 արդյունավետ փոխանցում: