azat.tv-ը գրում է.
Մադրիդի «Ռեալ»-ն անձնական պայմանագրի հարցում համաձայնության է հասել «Այաքս»-ի երիտասարդ կիսապաշտպան Դոնի վան դե Բեկի հետ: Այս մասին հաղորդում է Marca-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «արքայական» ակումբին մնում է պայմանավորվել ամստերդամյան ակումբի հետ, ու գործարքը կարելի է համարել կայացել:
Նշվում է, որ հոլանդական կողմը պատրաստ է խաղացողին բաց թողնել ոչ պակաս, քան 70 մլն եվրոյի դիմաց:
««Ռեալ»-ը հետաքրքրված է իմ ծառայություններով ու իրադարձությունները շատ արագ են զարգանում»,- իսպանական լրատվամիջոցի լուրը հաստատել է անձամբ Վան դե Բեկը:
2018/19 մրցաշրջանում 22-ամյա կիսապաշտպանն անցկացրել է Հոլանդիայի առաջնության 34 հանդիպում՝ հեղինակելով 9 գոլ և 10 արդյունավետ փոխանցում: