Գլխավոր Սպորտ Չավի. «Ռեալն» ունի հաղթողի գեն, իսկ «Բարսելոնան» քնած է

Չավի. «Ռեալն» ունի հաղթողի գեն, իսկ «Բարսելոնան» քնած է

1822
0

«Ռեալն» ունի հաղթողի գեն, իսկ «Բարսելոնան» քնած է, ասել է Քաթարի «Ալ Սադի» կիսապաշտպան, կատալոնական ակումբի ու Իսպանիայի հավաքականի նախկին խաղացող Չավին՝ քննադատելով «Բարսելոնայի» տրանսֆերային քաղաքականությունը։

«Կատալոնական ակումբը տարիներ շարունակ անգործության է մատնված տրանսֆերային շուկայում, և դա առավելագույն վնաս է հասցնում ակումբին։ Իսկ «Ռեալին» նաև հաջողությունն է ժպտում ամեն ինչում՝ Նեյմարի, Ռոբենի, Նոյերի, Բոատենգի վնասվածքները, մրցավարների վերաբերմունքը։ «Լիվերպուլի» ամենակարևոր խաղացողը վնասվածք ստացավ եզրափակիչում, անգլիական թիմի, նաև «Բավարիայի» դարպասապահը կոպիտ սխալներ թույլ տվեցին։ Այդ ամենը նման է կախարդանքի, բայց խնդիրն այն է, որ «Բարսելոնան» քնած է։ Նրանք կոչումներ նվաճում են, բայց Չեմպիոնների լիգայում հաղթում են ուրիշները»,– Չավիի խոսքը մեջբերում է Goal.com–ը։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» այս մրցաշրջանում նվաճեց Իսպանիայի չեմպիոնի և գավաթակրի տիտղոսները, իսկ Չեմպիոնների լիգայում երրորդ տարին անընդմեջ հաղթեց Մադրիդի «Ռեալը»։