Գլխավոր Իրավական Քաղաքացին Երևանի գեղեցկության սրահներից, սրճարաններից, զբոսայգու տոմսարկղից գողություն է կատարել՝ պատճառելով ավելի...

Քաղաքացին Երևանի գեղեցկության սրահներից, սրճարաններից, զբոսայգու տոմսարկղից գողություն է կատարել՝ պատճառելով ավելի քան 800 հզր դրամի վնաս (տեսանյութ)

0
973

Օրերս ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում անձնական ունեցվածքի գողության վերաբերյալ մի քանի ահազանգ է հնչել։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Տեսախցիկների ուսումնասիրությամբ երևում էր, որ մի երիտասարդ գաղտնի հափշտակություններ է կատարում գեղեցկության սրահներից, սրճարաններից, «Հաղթանակ» զբոսայգում գտնվող տոմսարկղերից մեկից, նույնիսկ՝ սոցիալական ապահովության գրասենյակից։ Միայն մի դեպքով տուժողին պատճառվել էր 800․000 դրամի վնաս։

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի համայնքային ոստիկանության ու քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողները համատեղ իրականացրել են տարաբնույթ միջոցառումներ՝ կարճ ժամանակում պարզելով գողությունները կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։

Ոստիկանները երիտասարդին հայտնաբերել են օգոստոսի 1-ին ու կասկածանքով բերման ենթարկել Քանաքեռ-Զեյթունի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են ձեռնոցներ, պտուտակահաններ, բանալի և այլն, որոնք առգրավվել են հետագա գործողությունների համար։ Բերման ենթարկվածը տվել է խոստովանական բացատրություն։

Դեպքերի հանգամանքները պարզվում են։ Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Քննությունը շարունակվում է։