Գլխավոր Քաղաքական Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Դոնալդ Թրամփին

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Դոնալդ Թրամփին

976
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ Տեխաս և Օհայո նահանգներում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին:

Ինչպես տեղեկացրեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ցավակցական հեռագրում նշվում է.

«Խոր վշտով տեղեկացա ԱՄՆ Տեխաս և Օհայո նահանգներում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին, որոնք բազմաթիվ զոհերի և վիրավորների պատճառ դարձան: Իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հղում Ձեզ, Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ մաղթելով ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։ Ձեզ հետ միասին աղոթում ենք բոլոր անմեղ զոհերի համար և մեր համերաշխությունն ենք հայտնում նրանց ընտանիքներին ու հարազատներին»։