Գլխավոր Լուրեր 2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի թատրոնների հաճախելիությունը աճել է 41 տոկոսով․ Նիկոլ...

2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի թատրոնների հաճախելիությունը աճել է 41 տոկոսով․ Նիկոլ Փաշինյան

0
1196

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի թատրոնների (թատերական կազմակերպությունների) հաճախելիությունը աճել է 41 տոկոսով:

Եթե 2018 թվականի առաջին կիսամյակում թատրոններ հաճախել է 113 հազար 832 մարդ, 2019-ի առաջին կիսամյակում թատրոն հաճախած քաղաքացիների թիվը կազմել է 160 հազար 423 մարդ»: