Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 00:13-ի սահմաններում, ադրբեջանա-իրանական սահմանի Ամիրզեյիթլի գյուղի մոտակայքում ադրբեջանցի սահմանապահները սպանել են 3 մարդու: Այս մասին գրում է turan.az-ը:
Սահմանապահները նկատել են 3 անձի, կոչ են արել կանգնել, ինչին ի պատասխան սահմանախախտները սկսել են կրակել սահմանապահների ուղղությամբ:
Սահմանապահները պատասխան կրակ են բացել, ինչի հետևանքով երեք սահմանախախտներն էլ սպանվել են:
Սպանվածների մոտից հայտնաբերվել է 15 կգ թմրանյութ և փամփուշտներ:
Սահմանախախտների ինքնությունը ճշտվում է:
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...