Գլխավոր Սպորտ Մեսսին նշել է Բարսելոնայի անհաջողությունների պատճառը մրցաշրջանի մեկնարկին

Մեսսին նշել է Բարսելոնայի անհաջողությունների պատճառը մրցաշրջանի մեկնարկին

865
0

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կարծում է, որ իր թիմը վատ է մարզվել մրցաշրջանի մեկնարկից առաջ տարբեր մայրցամաքներում ընկերական հանդիպումների պատճառով: «Կապտանռնագույնների» ավագը խոսել է նաև Անտուան Գրիզմանի հետ հարաբերությունների մասին:

«Գրիզմա՞նը: Ակնհայտ է, որ մենք խնդիրներ չունենք։ Ես լավ հարաբերություններ ունեմ բոլորի հետ։ Մեզ պետք էր այդ հաղթանակը։ Հուսով եմ՝ հիմա մեր արդյունքներն ավելի լավը կդառնան։ Անհաջող սկսեցինք մրցաշրջանը, բայց հիմա ամեն ինչ կփոխվի։ Բոլոր մեծ թիմերը դժվարանում են սկսել, մենք լավ մարզումային բազա չունենք, և դա քննադատություն չէ։

Երբ ճանապարհորդում եք ամբողջ աշխարհով, վատ եք մարզվում, դա իրականություն է:

Բայց ակումբը պետք է նման հանդիպումներ կազմակերպի, քանի որ այդ ամենը բոլորն էլ անում են»,- արգենտինացու խոսքերը մեջբերում է AS-ը: