Երեւանում, այսօր՝ հոկտեմբերի 3-ին, շղթայական ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել. ժամը 09:10-ի սահմաններում Բագրատունյաց-Արշակունյաց պողոտաների խաչմերուկում բախվել են Opel մակնիշի 35 ZA 132 համարանիշի, Opel մակնիշի 91 RՍ 900 համարանիշի, Москвич մակնիշի 27 ԼՏ 188 համարանիշի, ВАЗ 2107 մակնիշի 35 XX 021 համարանիշի, Mercedes մակնիշի 70 PM 100 համարանիշի եւ Mazda մակնիշի 93 OD 333 համարանիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարից հետո ավտոմեքենաներից մեկի կողմից հետիոտն է վրաերթի ենթարկվել, ով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վրաերթի ենթարկվածի ինքնությունը: