Գլխավոր Սպորտ «Քարաբախի» պատասխանը հայ երկրպագուների իրականացրած ակցիային

«Քարաբախի» պատասխանը հայ երկրպագուների իրականացրած ակցիային

1796
0

VNews.am-ը գրում է․

Եվրոպա լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Դյուդելանժ» -«Քարաբաղ» հանդիպումը ընդհատվել է շուրջ 15 րոպեով ՖԱՖ-ի կազմակերպած ակցիայի պատճառով: Մարզադաշտում հայտնվել է դրոն, որը տեղափոխում էր Արցախի դրոշը:

Եվ ահա հանդիպումից հետո ադրբեջանական ակումբի թվիթերյան պաշտոնական էջը հրապարակել է Ադրբեջանի պետական դրոշով կարճ հոլովակակ ու գրել. «Կարաբախը հինավուրց Ադրբեջանի տարածաշրջաններից է»:

Այս գրառումը բացասական արձագանք է գտել ոչ միայն հայ օգտատերների շրջանում, այլ նաև օտարերկրացիների շրջանում: Շատերը մեղադրում են թիմին քաղաքականությունն ու ֆուտբոը խառնելու համար: