Գլխավոր Լուրեր Միջազգային Ադրբեջանի վարչապետը հրաժարականի դիմում է ներկայացրել. հայտնի է նոր վարչապետի թեկնածուի անունը

Ադրբեջանի վարչապետը հրաժարականի դիմում է ներկայացրել. հայտնի է նոր վարչապետի թեկնածուի անունը

1330
0

Ադրբեջանի վարչապետ Նովրուզ Մամեդովը հոկտեմբերի 8-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին տեղեկացնում է Minval.az-ը:

Հաղորդվում է, որ Մամեդովի փոխարեն վարչապետ է նշանակվելու նախագահ Ալիևի տնտեսական հարցերով օգնական Ալի Ասադովը:

Ադրբեջանի խորհրդարանի մամուլի ծառայությունը հայտնել է, որ խորհրդարանն այսօր քննարկելու է վարչապետի պաշտոնում Ալի Ասադովի նշանակման հարցը:

Նովրուզ Մամեդովն Ադրբեջանի վարչապետի պաշտոնում էր նշանակվել 2018 թվականի ապրիլին: