Ադրբեջանի վարչապետ Նովրուզ Մամեդովը հոկտեմբերի 8-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին տեղեկացնում է Minval.az-ը:
Հաղորդվում է, որ Մամեդովի փոխարեն վարչապետ է նշանակվելու նախագահ Ալիևի տնտեսական հարցերով օգնական Ալի Ասադովը:
Ադրբեջանի խորհրդարանի մամուլի ծառայությունը հայտնել է, որ խորհրդարանն այսօր քննարկելու է վարչապետի պաշտոնում Ալի Ասադովի նշանակման հարցը:
Նովրուզ Մամեդովն Ադրբեջանի վարչապետի պաշտոնում էր նշանակվել 2018 թվականի ապրիլին: