Սերիալային դերասանուհի Ժաննա Բուտուլյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Դերասանուհուն շնորհավորել է նրա մտերիմ ընկերուհին՝ սիրված և ճանաչված կինոդերասանուհի, երգչուհի և հանդիսավար Էլեն Ասատրյանը։ Նար հրապարակել է նկարներ Ժաննայի հետ և գրել․
«Իմ Ժաննան ուրիշ աշխարհից եկած ու իմ տեսած ամենաուրիշ,ամենաաննման ստեղծագործությունն է:Անհուն սիրտ ունի,որտեղ յուրաքանչյուրի համար ներում կգտնվի:Երբեք չի նեղացնի ու չի վատաբանի:Երբ օտար մարդու կյանքից մի դաժան դեպք ես պատմում,վերագրում է իրեն ու երեխայի պես վախենում:Արդեն հասուն է,կյանքի փորձ ունի,բայց մեկ է միամիտ է ու արդարացնում է անգամ ամենաստորին: Անելանելի,ամենահուզված,ամենալքված իրավիճակներում,ձեռքերս կապվելով ուղեղիս հետ,հավաքում են ինձ ծանոթ ու անգիր հիշվող Ժաննայի համարը:Հանգստացնում է սիրտդ,կարեկցում ու ուզում է ցավդ իր վրա վերցնել:Իսկ երբ ինքն է ուզում կիսվել,հազար անգամ ներողություն է խնդրում ու կարծում,որ ծանրաբեռնում է դիմացինին:Մենք միասին որքան ուրախ,այդքան էլ մեռնելու չափ տխուր օրեր ենք ունեցել:Ուզում եմ իսկապես հավատաք,որ սրանք պարզապես խոսքեր չեն ու իմ տված նկարագիրն էլ չնչին է,որովհետև նա ավելին է քան սովորական «մարդը»:
https://www.facebook.com/ellenasatryann/posts/2445260348921621