Գլխավոր ՇոուԲիզ «Մենք երբեք չենք մոռանա». Քիմ Քարդաշյանը տպավորված է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ այցով

«Մենք երբեք չենք մոռանա». Քիմ Քարդաշյանը տպավորված է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ այցով

1373
0

Քիմ Քարդաշյանը շարունակվում է կիսվել հայրենիք կատարած այցի տպավորություններով։ Հոկտեմբերի 8-ին Քիմ Քարդաշյանը քրոջ՝ Քորթնիի ու նրա երեխաների հետ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Նա կարմիր վարդեր խոնարհեց ի հիշտակ Հայոց ցեղասպանութան զոհերի։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ այցը նրա վրա մեծ տպավորություն է գործել, եւ ինչպես Քիմը նշել է Instagram-յան էջում, «չափազանց հուզառատ էր»։

«Չեմ կարող հավատալ, որ անկախ մասսայական սպանությունների լուսանկարներից եւ այս ընթացքում հրապարակված գրականությունից, մարդիկ դեռ փորձում են հերքել, որ դա երբեւէ տեղի է ունեցել։ Մենք երբեք չենք մոռանա, որ 1,5 մլն հայ սպանվել է»,- լուսանկարները մակագրել է նա։