Գլխավոր Իրավական Հարուցվել է քրգործ Հրայր Թովմասյանի եւ մյուսների կողմից իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության...

Հարուցվել է քրգործ Հրայր Թովմասյանի եւ մյուսների կողմից իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ

1313
0

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարել էր, որ իր կողմից ՀՀ գլխավոր դատախազին ներկայացված հաղորդման հիման վրա ՀՔԾ-ի նախապատրաստած նյութերով հարուցվել է քրեական գործ իշխանության Հրայր Թովմասյանի և մյուսների կողմից իշխանության զավթման առերևույթ հանցագործության փաստի առթիվ:

Նա նաեւ դիմել է ԱԺ խմբակցություններին, որ իր նախաձեռնությանը քաղաքական աջակցություն ստանալու հարցով: ԲՀԿ-ն եւ «Լուսավոր Հայաստանը» մերժել են, իսկ «Իմ քայլը» դեռ չի պատասխանել: