Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը հրաժարվել է փոխել Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի՝ Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպման օրը, հաղորդում է Sport.es-ը:
Իսպանիայի չեմպիոնի ներկայացուցիչները հոկտեմբերի 17-ին քննարկումներ են ունեցել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հետ և երաշխավորել են, որ Կատալոնիայում տեղի ունեցող ցույցերն իրենց ազդեցությունը չեն ունենա Սուպերկլասիկոյի վրա:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կարող է տեղի ունենալ դեկտեմբերի 18-ին: Այժմ հանդիպումը նախատեսված է անցկացնել հոկտեմբերի 26-ին:
Հիշեցնենք, որ «Ռեալը» 18 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Բարսելոնան» 16 միավորով երկրորդն է:
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...