Գլխավոր Լուրեր Միջազգային Թուրքիան և ԱՄՆ պայմանավորվել են Սիրիայում կրակի դադարեցման հարցում

Թուրքիան և ԱՄՆ պայմանավորվել են Սիրիայում կրակի դադարեցման հարցում

1353
0

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանի հետ բանակցությունների արդյունքում հայտարարել է, որ երկրները համաձայնվել են Սիրիայում դադարեցնել կրակը, հաղորդում է РИА Новости-ն:

Նրա խոսքով՝ Վաշինգտոնն ու Անկարան պայամանավորվել են Սիրիայի հետ սահմանին անվտանգության գոտի ստեղծելու մասին: Փենսը մասնավորեցրել է, որ Միացյալ Նահանգները կաջակցի քրդական զորամիավորումների դուրս բերմանը տվյալ գոտուց, որտեղ Թուրքիան ռազմական գործողություններ է իրականացնում:

Բացի այդ, ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ չի սահմանի Թուրքիայի դեմ: Վաշինգտոնը կչեղարկի Անկարայի դեմ սահմանած պատժամիջոցները, երբ «մշտական հրադադար» կապահովվի Սիրիայում իրականացվող ռազմարշավի գոտում: