Գլխավոր Դեսից-դենից Ինչպես է մեր ուղեղը ստիպում մեզ չմտածել մահվան մասին

Ինչպես է մեր ուղեղը ստիպում մեզ չմտածել մահվան մասին

0
3018

Գիտնականները եկել են այն եզրահանգման, որ մեր ուղեղը պաշտպանում է մեզ կյանքի վերջի մասին մտքերից, և, թվում է, դասակարգում է մահը ինչպես այնպիսի բան, որ տեղի է ունենում միայն ուրիշների հետ: Այս մասին գրում է The Guardian-ը:

Հետազոտությունները ցույց են տվել, որ ուղեղը պաշտպանում է մեզ էկզիստենցիալ վախից, դասակարգելով մահը որպես դժբախտ պատահար, որը տեղի է ունենում միայն այլ մարդկանց հետ:

«Ուղեղը չի ընդունում, որ մահը կապված է մեզ հետ, – պատմում է Յաիր Դոր-Զիդերմանը (Yair Dor-Ziderman)՝ Իսրայելի Բար-Իրլանայի անվան համալսարանից: – Մենք ունենք այդ սկզբնական մեխանիզմը, որը նշանակում է, որ երբ ուղեղը ինֆորմացիա է ստանում, որը կապում է մեզ մահվան հետ, ինչ-որ բան ասում է մեզ, որ դա անվստահելի է և այդ պատճառով էլ մենք չպետք է դրան հավատանք»:

Ապագա մահվան մասին մտքերից պաշտպանությունը կարող է որոշիչ նշանակություն ունենալ, որպեսզի մենք ապրենք ներկայով: Պաշտպանությունը կարող է միանալ երիտասարդ տարիքում, երբ մեր գիտակցությունը զարգանում է և մենք սկսում ենք գիտակցել, որ մահը բոլորին է վրա հասնում:

«Այն պահին, երբ դուք հնարավորություն ունեք հայացք նետել սեփական ապագային, դուք հասկանում եք, որ ինչ-որ պահի դուք կմահանաք և դրա հետ ոչինչ չես կարող անել, – շարունակում է գիտնականը: – Դա հակառակ է մեր կենսաբանությանը, որը օգնում է մեզ գոյատևել»:

Ուսումնասիրելու համար, թե ինչպես է ուղեղը մշակում մահվան մասին մտքերը, Դոր-Զիդերմանն ու իր գործընկերները մշակել են թեստ: Նրանք խնդրել են կամավորներին նայել էկրանի վրայի պատկերին, քանի դեռ իրենց ուղեղի ակտիվությունը ղեկավարվում է: Եվ այդպես, մասնակիցներին ցուցադրվում էր իրենց և անծանոթ մարդկանց դեմքեր, նաև տարբեր բառեր, որոնց կեսը կապված էր մահվան հետ, այնպիսիք, ինչպիսիք են․ «հուղարկավորություն» կամ «թաղում»:

Գիտնականները հայտնաբերեցին, որ եթե մարդու դեմքը հայտնվում է «մահային» բառի կողքին, նրա ուղեղը կարծես անջատում է կանխատեսման համակարգը: Նա ուղղակի հրաժարվում է կապել իրեն մահվան հետ:

Հետազոտողները բացատրում են․ Դա վկայում է այն մասին, որ մեր ուղեղը պաշտպանում է մեզ էկզիստենցիալ վտանգից: Երբ մենք գիտակցաբար մտորում ենք, որ մի օր կմահանանք, մեր ուղեղն այնպես է անում, որպեսզի մենք դասակարգենք այդ միտքն ինչպես այլ մարդկանց վերաբերող: Այսինքն մենք չենք կարող հերքել, որ կմահանանք, բայց մտածում ենք այդ մասին ավելի շատ, ինչպես մի բան, որ տեղի է ունենում այլ մարդկանց հետ:

Ոչ վաղ անցյալում, նշում է Դոր-Զիդերմանը, մեր ուղեղի պաշտպանությունը մահվան մասին մտքերից հավասարակշռվում էր մեր շուրջը տեղի ունեցող մահերի իրականությամբ: Իսկ այսօր հիվանդ մարդիկ տեղափոխվում են հիվանդանոց, իսկ ծերերը՝ ծերանոց: Արդունքում, ըստ հետազոտողի, մարդիկ ավելի քիչ գիտեն կյանքի վերջի մասին և ավելի շատ են դրանից վախենում:

Կենտի համալսարանի հոգեբան Առնոդ Վիսմանը (Arnaud Wisman) ասում է, որ մարդիկ պաշտպանում են իրենց մահվան մասին բազմաթիվ մտքերից: Նրա խոսքով․ երիտասարդ մարդիկ կարող են դա ընկալել որպես օտարների պրոբլեմ: Իր աշխատանքում նա նկարագրում է, թե ինչպես ծանր աշխատանքը, հանգիստը փաբերում, հեռախոսի ստուգումը և շոփինգը շեղում են մեզ այդ տանջող մտքերից: Բայց դա միշտ չէ, որ օգնում է: Այնպես որ մենք շարունակում ենք փախչել մահվան մտքերից:

«Սակայն դա բուն պրոբլեմի լուծումը չէ», – ասում է նա: «Այնպես որ մենք պետք է շարունակենք փախչել»: