Գլխավոր Լուրեր Մամուլ «Հրապարակ». Կառավարությունը ստուգումներ է սկսել բոլոր պետական հիմնարկներում

«Հրապարակ». Կառավարությունը ստուգումներ է սկսել բոլոր պետական հիմնարկներում

2943
0

«Մեր տեղեկություններով՝ կառավարությունը ստուգումներ է սկսել բոլոր պետական հիմնարկներում: Այս օրերին նախարարությունների նախկին ղեկավարները, աշխատակիցները շունչը պահած սպասում են ստուգումների արդյունքներին:

Ստուգում են հատկապես բյուջեի ֆինանսական ծախսերը, միջազգային ծրագրերով եկած միջոց­ները: Ինչ վերաբերում է մասնավոր ընկերություն­ներում ստուգումներին, ապա գործարարների մի մասը պնդում է, որ իրենց ձեռնտու է մաքուր աշխատելը, սակայն հնարավոր չի եղել, քանի որ հարյուր տեղ ատկատ են տվել՝սկսած cash գումարից, վերջացրած ճոխ նվերները: «Թող մա­քուր տենդերներ անցկացնեն, ոչ մեկին ատկատ չտանք, չասեն՝ էս առեք իմ համար, էն առեք, մենք էլ մաքուր մասնակցենք, շահենք, աշխատենք: Այդ­պես աշխատելն ավելի հեշտ է, քան փող տալն ու վախը սրտում ապրելը»,- ասաց նրանցից մեկը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նոր տեսանյութ.