Գլխավոր Սպորտ Իսպանիայի գավաթի ձևաչափը կփոխվի

Իսպանիայի գավաթի ձևաչափը կփոխվի

1892
0

Իսպանիայի գավաթի խաղարկությունում հաջորդ մրցաշրջանից կկրճատվի հանդիպումների քանակը։

Մասնավորապես՝ 1/16 և 1/8 եզրափակիչները կլինեն մեկ խաղով, հաղորդում է Marca-ն։

Նման որոշում է կայացվել Լա Լիգայի ղեկավար Խավիեր Տեբասի և Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսի հանդիպման ժամանակ։

Նշվում է, որ ձևաչափային այս փոփոխությանը կողմ են Իսպանիայի առաջատար ակումբները։