Իսպանիայի գավաթի խաղարկությունում հաջորդ մրցաշրջանից կկրճատվի հանդիպումների քանակը։
Մասնավորապես՝ 1/16 և 1/8 եզրափակիչները կլինեն մեկ խաղով, հաղորդում է Marca-ն։
Նման որոշում է կայացվել Լա Լիգայի ղեկավար Խավիեր Տեբասի և Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսի հանդիպման ժամանակ։
Նշվում է, որ ձևաչափային այս փոփոխությանը կողմ են Իսպանիայի առաջատար ակումբները։