Գլխավոր ՇոուԲիզ Քլոե Քարդաշյանի՝ Հայաստանի զինանշանի տեսքով կախազարդն ու Քիմի արձագանքը

Քլոե Քարդաշյանի՝ Հայաստանի զինանշանի տեսքով կախազարդն ու Քիմի արձագանքը

1700
0

Քարդաշյան ընտանիքի կրտսեր քույրը՝ Քլոե Քարդաշյանը, Ինստագրամի իր էջում պարբերաբար հիշատակում է Հայաստանի ու իր հայկական արմատների մասին։

Այս անգամ իրապատում շոուների հայազգի աստղը հրապարակել է իր լուսանկարը, որում երևում է Հայաստանի զինանշանի տեսքով կաղազարդը։ Լուսանկարին կից Քլոեն է գրել է․ «Հայկական զինանշանն իմ պարանոցին»։

Ավելի քան մեկ միլիոն հավանում ունեցող լուսանկարին արձագանքել է նաև Քիմը՝ մեկնաբանությունների հատվածում տեղադրելով Հայաստանի դրոշը։

Հիշեցնենք, որ առաջինանգամ չէ, երբ Քլոեն իր հետևորդներին ցուցադրում է այս կախազարդը, ավելի վաղ, երբ Քիմն ու Քորթնին Հայաստանում էին, Քլոեն «սթորի» բաժնում էր տեղադրել զարդի լուսանկարը։

Նշենք, որ նա Հայաստանում եղել է 2015 թվականին, այն ժամանակ Քարդաշյան քույրերն առաջին անգամ էին հայրենիքում:

Աղբյուրը՝ Tert.am